ՀԷՑ-ը մանրամասներ է հայտնել նախկինում ստացված բողոքների ուսումնասիրության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նախորդիվ հանդես եկած հայտարարության հիման վրա, իր բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ ներկայացված անհամաձայնությունների առնչությամբ իրականացված ստուգումների արդյունքում հայտնում 1, որ ստացված բոլոր դիմումները պատշաճ կերպով ուսումնասիրվել և ստուգվել են։ 

«Ընկերության Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման դեպարտամենտին է ուղղվել 197 դիմում, ֆեյսբուքյան հարթակի միջոցով՝ 23, Ընկերության իրացման տնօրինությանն է ուղղվել 65 դիմում, 𝒃𝒂𝒃𝒂𝒌𝒉𝒂𝒏𝒚𝒂𝒏_𝒓𝒈@𝒆𝒏𝒂.𝒂𝒎 էլեկտրոնային հասցեին՝ 54, իսկ ՀԷՑ-ի սպասարկման կենտրոններում դիմումներ է ներկայացրել թվով 250 քաղաքացիներ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ընդհանուր թվով 589 դիմումների դեպքում Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն իրականացրել են էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում՝ տեղայց և տեղազննություն, որոնցից թվով 522-ի դեպքում կարող ենք արձանագրել, որ բաժանորդների հարցերը պատշաճ պարզաբանված են՝ տեղում և հեռախոսազանգերի շրջանակներում: 

67 հաշվիչ ուղարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանցից 26-ն աշխատում է սահմանված ճշտության դասում, իսկ դիմումներից 41-ի դեպքում հայտնաբերվել են հաշվառման խափանումներ և ASKUE թվային հաշվառման համակարգում առկա նախկին ցուցմունքներ:

Խափանված ու նախկին ցուցմունքների դեպքում վերահաշվարկ է կատարվել և տվյալ բաժանորդներին սահմանված կարգով տրվել են փոխհատուցումներ:

«Եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով 𝒃𝒂𝒃𝒂𝒌𝒉𝒂𝒏𝒚𝒂𝒏_𝒓𝒈@𝒆𝒏𝒂.𝒂𝒎 էլեկտրոնային հասցեին, 𝐬𝐮𝐛𝐣𝐞𝐜𝐭 դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն»,– եզրափակվում է կառույցի տարածած հաղորդագրությունը։

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին

Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է

ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը