Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը։
Նշվում է, որ այցի շրջանակներում Բայրամովը կմասնակցի և ելույթ կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում։
Հաղորդվում է, որ նախատեսվում են նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։
Կարդացեք հոդվածը` Русский