Հայաստան

Սաստիկ բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

1 րոպեի ընթերցում

Սաստիկ բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հայաստանի Հանրապետության տարածքում ժամը 20:20-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Արեմնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Այդուհանդերձ, նշվում է, որ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ավեռլի վաղ, Դեպարտամենից հայտնել են, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Թալինի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում