Հարցվածների 17 տոկոսը Կառավարության վերջին 6 ամիսների ամենամեծ ձեռքբերումը համարում է խաղաղության ապահովումը

2 րոպեի ընթերցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացված հարցման մասնակիցների 17 տոկոսը Կառավարության վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը համարում է անվտանգության, խաղաղության ապահովումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին՝ Ձեր կարծիքով ո՞րն է կառավարության ամենամեծ ձեռքբերումը վերջին 6 ամիսների ընթացքում, մասնակիցների 17 տոկոսը պատասխանել է՝անվտանգության, խաղաղության ապահովումը։

Հարցվածների 9 տոկոսը Կառավարության վերջին 6 ամիսների ամենամեծ ձեռքբերումը համարել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը, ևս 9 տոկոսը՝ ճանապարհների բարեկարգումը, 8 տոկոսը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի  ներդրումը, 7 տոկոսը՝ բանակում տեղի ունեցած փոփոխությունները, 7 տոկոսը՝ կրթության ոլորտի բարելավումը, 4 տոկոսը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրում (խմբ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը), 3 տոկոսը՝ տնտեսական աճը, 3 տոկոսը՝ ԹՐԻՓՓ նախագիծը, 2 տոկոսը՝ պարտադիր ժամկետային  զինծառայության ժամկետի կրճատումը, 2 տոկոսը՝ գերիների վերադարձը, 2 տոկոսը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, 2 տոկոսը՝ բնակարանաշինության ծրագրերի իրականացումը, 1 տոկոսը՝ թոշակների բարձրացումը։ Հարցվածների 10 տոկոսը նշել է այլ ձեռքբերումներ, իսկ  32 տոկոսը կարծում է, որ Կառավարությունը վերջին 6 ամիսներին  ոչ մի ձեռքբերում չունի։ Հարցվածների 17 տոկոսն էլ դժվարացել է հարցին պատասխանել։

Հարցումն անցկացվել է սպոնտան պատասխանի ձևաչափով, հարցվածներն ունեցել են մինչև 2 պատասխանի հնարավորություն, ներկայացվել է պատասխանների ընդհանուր թիվը։

Հայերեն العربية English

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը