Երևան

Կասեցվել է «Կարաս» հանրային սննդի՝ Երևանում գործող ևս մեկ օբյեկտի արտադրական գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Կասեցվել է «Կարաս» հանրային սննդի՝ Երևանում գործող ևս մեկ օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Գ․ Նժդեհ 34) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից՝ մանրամասնելով, որ սննդի կառույցի պատերի մի մասը չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող նյութերից։ 

Առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ վիճակում, չի ախտահանվել և մաքրվել, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Ավելի վաղ ՍԱՏՄ-ից հայտնել էին նաև, որ Երևանում Թումանյան փողոցում գտնվող «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում