Կրթություն

Շուրջ 500 դպրոց մասնակցել է «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթին

2 րոպեի ընթերցում

Շուրջ 500 դպրոց մասնակցել է «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթին

Ամփոփվել է Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի կազմակերպած «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթը, որին մասնակցել է շուրջ 500  հանրակրթական դպրոց:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթն անցկացվել է  2026 թ. փետրվարի 13-20-ը ներառյալ: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում կներկայացվեր ազգային երգ ու պարի բեմականացում՝ կիրառելով նորարար և ստեղծագործ մոտեցումներ: Դպրոցները պետք է ուղարկեին իրենց սոցիալական հարթակներում հրապարակած տեսանյութերը՝ #երգենքուպարենքմայրենիով նշիչով:

Ուսումնական հաստատություններից ուղարկվել է շուրջ 500 տեսանյութ, որոնցից դիտարկվել է սահմանված չափանիշներին համապատասխանող 190-ը: ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովն ընտրել է լավագույն 10 տեսանյութերը:

Հացթող դպրոցներն են՝

Հաղթող դպրոցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ շնորհակալագրով ու խրախուսական նվերներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում