Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց ընտրանին դարձավ թիմային պայքարի ոսկե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները կրկին մեդալաներ են նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ խառը վազք մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Գոհար Հարությունյանը:
Տղամարդկանց թիմը, որի կազմում էին Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը, դարձավ թիմային պայքարի ոսկե մեդալակիր: Կանանց թիմը` Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան կազմով, երկրորդն է:
Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):
Կարդացեք հոդվածը` العربية