Երևան

Երևանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

1 րոպեի ընթերցում

Երևանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 4-ին ժամը 09:00-ից մինչև մարտի 5-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ նշելով, որ վերոնշյալ հասցեներն են․

  • Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ․Եսայան, Հ․Հովսեփյան, Սևանի, Արին-Բերդի, Եղ.Թադևոսյան փողոցների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արշակունյաց 36-330, Արտաշիսյան 39-81, Չեխովի 1-50 համարների, Ս․Տարոնցի 1-10 համարների և նրբանցքների ջրամատակարարումը:
  • Վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում