Այսօր ունենք կայացած ու միջազգայնորեն մրցունակ գործարար համայնք․ ՀԱԳՄ նախագահի ուղերձը

3 րոպեի ընթերցում

Հայաստանն այսօր ունի կայացած ու միջազգայնորեն մրցունակ գործարար համայնք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ Գործարարի օրվա առթիվ իր ուղերձում։

ՀԱԳՄ նախագահի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ գործարարներ, սիրելի՛ հայրենակիցներ, արդեն իններորդ տարին է՝ 2017 թվականից սկսած, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ, մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր։ Ամսաթիվը պատահական չէր ընտրված․ նախաձեռնողը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էր, որն այս տարի բոլորում է իր գործունեության երրորդ տասնամյակը։ Ընտրվեց մարտի 3-ը, քանի որ հենց այդ օրն է ծնվել հայ ականավոր գործարար և մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը։

Թվերն ու փաստերն, ինքնին, խոսուն են, բայց ցանկացած վիճակագրություն ներառում է որոշակի պատմություն, տարողունակ ջանքեր ու աշխատանք, վերելքներ ու վայրէջքներ, մարդկային ճակատագրեր։

Հեշտ չի եղել անկախ Հայաստանում գործարարության ձևավորման ու կայացման ուղին։ Այն անցել է մասնավոր տնտեսության ու շուկայական հարաբերությունների հաստատման ոչ սովոր ճանապարհով, հաղթահարել պատերազմների, շրջափակումների, սոցիալական լարվածության ծանր փուլեր, մասնակցել տնտեսական օրենսդրական դաշտի ձևավորմանը։ Հայ տնտեսվարողը ջանադրաբար ու հետևողականորեն կարողացել է ստեղծել գործարար ավանդույթներ, արտադրական հզորություններ, տնտեսական կապեր, դուրս գալ արտերկրի շուկաներ։ Եվ, իրավամբ, ներկայումս հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ ունենք կայացած ու միջազգայնորեն մրցունակ գործարար համայնք, որն արհեստավարժ է, գիտակ, ունակ ճկուն և յուրահատուկ լուծումների, պատրաստ առաջատար տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման։

Էապես փոխվել է նաև հայ գործարարի կերպարի հանրային ընկալումը։ Այսօր գործարարը պետության գործընկերն է, բյուջեի գլխավոր համալրողը, աշխատատեղեր ու բարիք ստեղծողը, առաջընթաց ապահովողը, սոցիալական խնդիրների լուծմանն աջակցողը, բարերարն ու հովանավորը։

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորելով Գործարարի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ քաջառողջություն, հաջողություն աշխատանքում և մասնագիտական նախաձեռնություններում, նպատակների իրականացում»։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում