Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը զիջեց Բուլղարիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը զիջեց Բուլղարիային

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Եվրոբասկետի նախընտրական փուլի շրջանակներում Երևանում մրցեց Բուլղարիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սպորտի կառավարման կենտրոնի» մարզադահլիճում կայացած խաղի առաջին քառորդում առավելությունը Բուլղարիայի հավաքանի կողմն էր՝ 17:22:

Երկրորդ քառորդում ևս բուլղարացիները պահեցին առավելությունը՝ 35:39 հօգուտ բուլղարների:

Վերջին երկու քառորդներում Հայաստանի հավաքականը քիչ-քիչ զիջեց միավորների տարբերության մեջ ու պարտվեց 80:100 հաշվով:Այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ունի ևս մեկ հանդիպում: Հուլիսի 2-ին թիմը կմրցի Նորվեգիայի հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում