Հայաստան

Մեր դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Մեր դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա. վարչապետ

Հայաստանի դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանը:

«Մենք պետք է չմոռանանք մեր դիվանագիտության և դիվանագիտական գործունեության՝ արտաքին հարաբերությունների ոլորտում մեր գործունեության ամենակարևոր նպատակը: Այդ նպատակը մեր երկրի պետական շահը, այն է՝ մեր երկրի տնտեսական զարգացումն ապահովելն է: Դա էլ է խնդիր, որ մենք այդքան կենտրոնացած ենք անվտանգության վրա, ինչը, իհարկե, կենսական անհրաժեշտություն է: Բայց ինչքան անմիջական է մեր լարվածությունը և մեր կարիքն անվտանգության, այդքան նշանակում է, որ մենք հեռու ենք տնտեսական զարգացման տրամաբանությունից, այնքան քիչ ժամանակ ու ուշադրություն ենք դարձնում տնտեսական զարգացմանը»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ վերջին տարիների պրոցեսներն ու այն, ինչի մասին հրապարակային խոսում են, ակնհայտորեն վկայում են իրադրության դիտանկյունի փոփոխության մասին: «Երբ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ խոսելիս ասում ենք, որ կարծես, տնտեսությունը վազանցում է քաղաքական պրոցեսներին, դա միանշանակ դրական է: Դա նշանակում է, որ մեր դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա: Որովհետև ինչքան մենք կենտրոնացած ենք տնտեսական զարգացման տրամաբանության վրա, դա նշանակում է՝ այնքան ավելի հեռացած ենք զուտ լարվածության և էսկալացիայի տրամաբանությունից ու շրջանակից»,-նշեց վարչապետը:

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում