Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման տեխհսկողության համար տեխնիկական առաջադրանքն արդեն պատրաստ է
1 րոպեի ընթերցում

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների և տեխհսկողության համար նախատեսվող տեխնիկական բնութագիրն արդեն պատրաստ է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի մարտի 2-ի գործակարգավարական խորհրդակցությանը այս մասին զեկուցեց քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը՝ հավելելով, որ այն արդեն այսօր կներկայացվի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը՝ իրավական համապատասխանության և իրավական տեսանկյունից փաթեթը վերջնական դիտարկելու համար։
«Մնացած գործընթացները կապահովվեն արդեն ներդրումային կոմիտեում ծրագիրը վերջնականապես հաստատվելուց և առանձնահատկությունների որոշումը Կառավարության կողմից ապահովվելուց հետո»,-մանրամասնեց Բաբայանը։
Նրա խոսքով՝ տեխհսկողության տեխնիկական բնութագիրը կազմվել է FIDIC տրամաբանությամբ, ըստ որի, տեխնիկական հսկողն, ըստ էության, կիրականացնի նաև ինժեների գործառույթները և ամբողջական պայմանագրի կառավարումը։