Սպորտ

Հայաստանը կրկին արծաթե մեդալ նվաճեց հրաձգության Եվրոպայի երևանյան առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կրկին արծաթե մեդալ նվաճեց հրաձգության Եվրոպայի երևանյան առաջնությունում

Երևանում շարունակվում է գնդակային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մրցումային 3-րդ օրը Հայաստանը կրկին մեդալ նվաճեց շարժվող թիրախ մրցաձևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևի մեդալային պայքարում Հայաստանից ներկայացված էր երկու թիմ` Գոհար Հարությունյան-Գոռ Խաչատրյան, Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան: 

Մեդալային եզրափակչում Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն ուժերը չափեց Ուկրաինան ներկայացնող Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջեց 6:3 հաշվով` դառնալով արծաթե մեդալակիր:

Բրոնզի արժանացավ Ֆինլանդիան ներկայացնող զույգը` Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե:

Ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանը։  

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում