Սպորտ

Հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն Գոհար Հարությունյանը կարևորում է Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն Գոհար Հարությունյանը կարևորում է Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունը

Հրաձգության Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գոհար Հարությունյանը մարզական մեծ իրադարձություն է համար Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունը:

«Իրականում շատ լարված ու էմոցիոնալ օր ենք ունեցել: Եվրոպայի մեծահասակների չեմպիոն ունեցանք` չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանը, փոխչեմպիոն դարձա ես: Կրտսեր Լիլիթ Մկրտչյանը ևս դարձավ չեմպիոն, այս անգամ երիտասարդների պայքարում: Իսկ արծաթը նվաճեց Անահիտ Սարգսյանը: Իսկապես ուրախ եմ, որ Եվրոպայի առաջնությունն անցկացնում ենք մեզ մոտ. պատիվ եմ համարում այստեղ անցկացվող մրցաշարին մասնակցելը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:  

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում կանանց եզրափակիչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանն, որն առավելության հասավ 8:6 հաշվով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում