Իրանի Առաջնորդության ժամանակավոր խորհուրդը երկրորդ նիստն է գումարել
1 րոպեի ընթերցում

Իրանի Առաջնորդության ժամանակավոր խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի-Էժեին և Պահապանների խորհրդի անդամ Ալիռեզա Արաֆին, երկրորդ նիստն է գումարել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական IRNA Լրատվական գործակալությունը` առանց հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդելու։
The second meeting of the Provisional Leadership Council was held with the presence of President @drpezeshkian, Judiciary Chief Gholamhossein Mohseni-Ejei and Alireza A’rafi. pic.twitter.com/yLXEmXQZpv
— IRNA News Agency ☫ (@IrnaEnglish) March 2, 2026
Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցը հայտնում է, որ մարտի 2-ի առավոտյան պայթյուններ են լսվել մայրաքաղաք Թեհրանի տարբեր հատվածներում։
IRNA-ն հաղորդում է նաև, որ մարտի 1-ի երեկոյան Թեհրանում թիրախավորվել է հիվանդանոց։