Սպորտ

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի չեմպիոն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում կանանց եզրափակիչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանն, ով եզրափակիչում 8:6 հաշվով առավելության հասավ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին է: 

Տղամարդկանց պայքարում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների հաջորդաբար արժանացան շվեդ Զեսպեր Նիբերգը, լեհ Լուկաս Սզապլան ու ֆին Յուհանի Վուրիման:

Երիտասարդ տղաների պայքարում ոսկու արժանացավ ֆին Էրիկ Վիլկմանը, արծաթի` ուկրաինացի Դմիտրո Կրավեցը և բրոնզի` Ռոման Բերեզիցսկին:

Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը նվաճեցին Հայաստանի երկու ներկայացոցւիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում