Սպորտ

Էդուարդ Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդար»-ի հաղթանակին «Ռոստով»-ի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդար»-ի հաղթանակին «Ռոստով»-ի նկատմամբ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդար»-ը 2-1 հաշվով հաղթել է «Ռոստով»-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղի 8-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Միրոնովի գոլի շնորհիվ «Ռոստով»-ը հավասարեցրել է հաշիվը, սակայն 73-րդ րոպեին Կրիվցովի գոլի շնորհիվ «Կրասնոդար»-ը կարողացել է հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը վաստակել է 43 միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Կրասնոդար»-ը աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Զենիթ»-ին գերազանցում է մեկ միավորով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում