Քաղաքականություն

Հայաստանում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ Իրանի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցությունները կառավարելու համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ Իրանի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցությունները կառավարելու համար

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։

Փետրվարի 28-ին Իսրայելը հայտարարել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ Միացյալ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ։ Իրանը իր հերթին հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին։ Իրանը նաև թիրախավորել է Քուվեյթում, ԱՄԷ-ում, Կատարում և Բահրեյնում ԱՄՆ-ի ռազմական բազաները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում