Իրանը պատրաստվում է պատասխան հարված հասցնել Իսրայելին. Reuters
1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստվում է պատասխան հարված հասցնել Իսրայելին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությանն այդ մասին ասել է իրանցի պաշտոնյան, որի անունը չի նշվում։
«Իրանը պատրաստում է պատասխան հարված՝ ի պատասխան Իսրայելի հարձակմանը»,- ասել է պաշտոնյան՝ շեշտելով, որ «պատասխանը լինելու է ջախջախիչ»։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում, Սպահանում և մի շարք այլ քաղաքներում պայթյունների մասին։