Սպորտ

Սանդրո Պերկովիչը` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի ու Կոնֆերենցիաների լիգայի մասին

2 րոպեի ընթերցում

Սանդրո Պերկովիչը` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի ու Կոնֆերենցիաների լիգայի մասին

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի կարծիքով` ֆուտբոլի Կոնֆերենցիաներիլիգայի այս մրցաշրջանում իր թիմը դրական կողմով ներկայացրեց հայկական ակումբային ֆուտբոլը:

«Մենք գիտեինք, որ նրանք հրաշալի կազմ ունեն: Մեզ համար բարդ գիշեր կլինի ու գուցե և այդպեսէլ չկարողանանք քնել: Բայց շնորհակալ եմ իմ խաղացողներին, այն ամենի համար ինչ նրանքարեցին եվրոպական այս մրցաշրջանի համար: Այն մեզ համար մեկնարկել էր անցած տարիհուլիսին ու մեզ հաջողվեց մնալ այս մրցաշարում մինչև այսօր»,- «Արմենպրես»-ի թղթակցիհաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամլո ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:

Վերջինիս խոսքով` «ԱԶ Ալկմար»-ի առաջին գոլը մեծ ոգևորություն առաջատացրեց մրցակցիֆուտբոլիստների մոտ:

«Եվրոպական այս մրցաշրջանում շատ բան ձեռք բերեցինք որակական տեսանկյունից: Սաակումբային ամենաբարձրակարգ մրցաշարերից մեկն է, որից մենք շատ բան ունենք սովորելու:Տեսնում ենք, թե որքան է ֆուտբոլն ինտենսիվ դարձել` ընդամենը երկու-երեք փոխանցումներով:Թեպետ պարտությանը, մենք կարողացանք դրական տեսանկյունից ներկայացնել հայկականակումբային ֆուտբոլը»,-ասաց նա:

Ֆուտբոլի Կոնֆերեցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխանում խաղում Հայաստանիչեմպիոն «Նոա»-ն հյուընկալվեց նեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին ու զիջեց խոշոր` 4:0 հաշվով` լքելով եվրապական պայքարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում