ԿԺԴՀ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն պատրաստ է կարգավորելու հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց գնդակը գտնվում է Վաշինգտոնի կողմում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության 9-րդ համագումարում ունեցած իր ելույթի ընթացքում։

«Մենք ինչպես այժմ, այնպես էլ այսուհետև լիովին պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ առճակատմանը, հետևողականորեն պահպանելու գերկոշտ դիրքորոշումը՝ որպես Վաշինգտոնի նկատմամբ  քաղաքականության անփոփոխ հիմք։ Բայց եթե ԱՄՆ-ն հարգի մեր պետության ներկայիս կարգավիճակը, որը ամրագրված է ԿԺԴՀ Սահմանադրությամբ, և հրաժարվի ԿԺԴՀ-ի դեմ թշնամական քաղաքականությունից, մենք պատճառ չենք ունենա չմերձենալու նրանց հետ», - նշել է պետության ղեկավարը։

«Ընդհակառակը, եթե ԱՄՆ-ն չհրաժարվի մեր նկատմամբ իր նախկին սովորական մոտեցումից և շարունակի մինչև վերջ հանդես գալ առճակատման դիրքորոշմամբ, ապա մենք էլ հետևողականորեն կշարունակենք սիմետրիկ արձագանքումը։ Դրա համար միջոցներն ու մեթոդները բավարար են», - ընդգծել է Կիմ Չեն Ընը։

Նա նշել է, որ ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հեռանկարները կախված են ԱՄՆ մոտեցումից։ «Մենք պատրաստ ենք ինչպես խաղաղ համակեցության, այնպես էլ հավերժական  ​​առճակատման», - ասել է Կիմ Չեն Ընը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն առաջիկա տարիներին կշարունակի ամրապնդել և ընդլայնել իր միջուկային ուժերը:

«Մենք պլանավորում ենք ամեն տարի ամրապնդել պետական  միջուկային զինված ուժերը, կգործադրենք բոլոր ջանքերը՝ միջուկային զենքի քանակի մեծացման, միջուկային միջոցների   ավելացման և դրանց կիրառման միջավայրի ընդլայնման  համար», - ընդգծել է նա՝ հավելելով, որ ուժերի և պատերազմի վարման ունակության ամրապնդումը Կորեայի աշխատավորական կուսակցության հաստատուն քաղաքականությունն է:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն