Ադրբեջան

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանը չի մասնակցի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին Բայրամովն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ադրբեջանի տարբեր մակարդակներով մասնակցություն Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ»,֊ասել է Բայրամովը։

Նա հստակեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում  նման այց նախատեսված չէ։  

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում