«Նոա»-ի ֆուտբոլիստ Իմրան Ուլադ Օմարը լավ մարզավիճակում է մոտենում «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի ֆուտբոլիստ Իմրան Ուլադ Օմարը լավ մարզավիճակում է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղին ընդառաջ։
«Լավ մարզավիճակում եմ: Երկու ամիս է, ինչ մարզվում եմ ընդհանուր խմբի հետ: Ինքնազգացողությունս լավ է: Թիմում մթնոլորտը շատ լավ է: Ինձ համար մեծ կաևորություն ունի Կոնֆերենցիաների լիգայի այս փուլում խաղալու տանը` հարազատ մարդկանց ներկայությամբ: Դա ինձ լրացուցիչ կմոտիվացնի»,-ասաց նա:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Նոա»-ն փետրվարի 26-ին կհյուրընկալվի նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: