ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի տարեդարձը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, հոբելյանի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են սիրված երգչուհուն՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը Ռաիսա Մկրտչյանին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և նորանոր ներշնչումներ:

Նա ընդգծել է՝ տարեդարձը և մյուս կարևոր առիթները հնարավորություն են գնահատելու սիրված երգչուհու արվեստն ու ստեղծագործությունները. «Շնորհակալություն ենք հայտում Ձեզ երկարամյա բեղուն գործունեության, հայ երաժշտարվեստում ունեցած ավանդի և ներդրման համար: Մեր այցը գնահատանքի խոսք ասելու և Ձեր ներկայությունը վայելելու առիթ է: Գիտեմ, որ հիմա էլ ակտիվ աշխատում եք ուսանողների հետ, շփվում երիտասարդների հետ և Ձեր հարուստ փորձը փոխանցում նոր սերնդին: Ձեր թողած հետքը հայ երգարվեստի պատմության մեջ նշանակալի է. լիահույս եմ՝ Ձեր ներկայությունը դեռ երկար տարիներ կվայելենք: Մաղթում ենք անսպառ եռանդ և էներգիա, բեղուն ստեղծագործական գործունեություն»:

Ռաիսա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և արժևորման համար՝ նշելով, որ երգելու և աշխատելու եռանդն ու ցանկությունը միշտ կա, և որքան երկար կարողանա աշխատել, վայելել բեմական կանքը, այնքան լավ ինքնազգացողություն կունենա:

Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը Ռաիսա Մկրտչյանին տեղեկացրել է, որ հեղինակային իրավունքի ոլորտում նախարարությունը գործընկեր կազմակերպությունների և կառույցների հետ նախաձեռնել է օրենսդրական բարեփոխումներ՝ ոլորտում առկա բացերը վերացնելու, արվեստագետների ժառանգության հեղինակային իրավունքները պաշտպանելու նպատակով։

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ նախարարությունը պատրաստակամ է մշտապես աջակցելու սիրված երգչուհուն ստեղծագործական և համերգային գործունեության հետ կապված հարցերում։

Ռաիսա Մկրտչյանը վերհիշել և պատմել է տարբեր տարիների ստեղծագործական հետաքրքիր դրվագների մասին:

Հայերեն

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում