Վահագն Խաչատուրյանն ու Աոկի Յուտական քննարկել են Հայաստան–Ճապոնիա համագործակցության ուղիները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։

ՀՀ նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ, մաղթելով Ճապոնիայի ժողովրդին բարգավաճում և հաջողություններ։

«Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ Ճապոնիայի ժողովրդին՝ Նորին Մեծության Ճապոնիայի կայսեր տարեդարձի կապակցությամբ։ Մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, դրանք զարգացել են երկու հենասյուների վրա՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Մենք այն ժամանակ՝ որպես նոր ստեղծվող երկիր, և արդեն նաև որպես ժողովրդավարական երկիր, մեր ճապոնացի գործընկերներից սովորել ենք և շարունակելու ենք սովորել, թե ինչպես շարունակել ապավինել ժողովրդավարական արժեքներին, զարգացնել տնտեսությունը, բարձրացնել երկրի քաղաքացիների կենսամակարդակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանի խոսքերն են մեջբերված ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպան Յուտական իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև գործընկերության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։

Կարևորվել է նաև Ճապոնիայի կողմից ցուցաբերված հումանիտար օգնությունը, շեշտվել է աղետների կանխարգելման և կառավարման ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների սերտացման և նոր ծրագրերի խթանումը։

Երկու կողմերն էլ ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման կարևորությունը։ Բացի այդ, կողմերը փոխանակել են մտքեր տարածաշրջանային խաղաղության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում շարունակական աջակցության համար։

Հայերեն English Français Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը