Սպորտ

«Ինտեր»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Միլանի «Ինտեր»-ը դուրս մնաց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ինտեր»-ը մրցեց նորվեգական «Բուդյո-Գլիմտ»-ի հետ ու զիջեց 1:2 հաշվով։ «Ինտեր»-ի կազմում միակ գնդակը խփեց Ալեսանդրո Բաստոնի, իսկ մրցակցի կազմում աչքի ընկան Իենս Պետեր Հոյգեն ու Հոկոն Էվիեն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ:

Թիմերի առաջին խաղում ևս հաղթել էր «Բուդյո-Գլիմտ»-ը՝ 3-1 հաշվով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում