Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման համակարգին և մրցունակ կադրերի ներգրավմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման համակարգին և մրցունակ կադրերի ներգրավմանը վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է պետական կառավարման համակարգի արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրի ընթացքի, իրականացված վերլուծությունների արդյունքների վերաբերյալ, մանրամասներ ներկայացրել սոցիալական երաշխիքների շրջանակի և ծրագրի շարունակականության ապահովման օրենսդրական անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են նոր պահանջներին համապատասխան մարդկային ռեսուրսների ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ու մոտիվացիոն մեխանիզմների մշակմանն ուղղված քայլերը: Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ ծրագրի արդյունքները պետք է շարունակական վերլուծության ենթարկվեն, ստացված եզրակացությունները պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան և նպաստեն ոչ միայն մրցունակ կադրերի պահպանմանը, այլ նաև նորերի ներգրավմանը:

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում