Սպորտ

Հավաքականը շատ լավ նախապատրաստվում է. հրաձգության ֆեդերացիայի նախագահը` Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին

1 րոպեի ընթերցում

Հավաքականը շատ լավ նախապատրաստվում է. հրաձգության ֆեդերացիայի նախագահը` Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը Երևանում առաջիկա օրերին մեկնարկող Եվրոպայի առաջնությունն առանձնակի կարևոր մրցաշար է համարում:

«Հավաքականը շատ լավ նախապատրաստվում է այս մրցաշարին: Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրաձգության եվրոպական ֆեդերացիայի նախագահին` Ալեքսանդր Ռատներին, որի աջակցության շնորհիվ է, որ այժմ ընդունում ենք Եվրոպայի առաջնությունը: Մեզ մնում է միայն գալ ու երկրպագել մեր մարզիկներին` ակնկալելով լավ արդյունքներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:     

Առաջնության համար պատվիրակությունները կսկսեն Երևան ժամանել փետրվարի 24-ից. Այդ օրը Երևան կժամանեն եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական պատասխանատուները: Իսկ պատվիրակությունների հիմնական մասը Հայաստան կժամանեն փետրվարի 26-ից: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 27-ին, ժամը 19:00-ին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում