Հայաստանը ներկայացնող աթլետները ոսկե մեդալներ են նվաճել Բալկանյան ձմեռային առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթել է Բալկանյան ձմեռային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բեգրադում կայացած մրցաշարում Մկրտչյանը 1500 մետր վազում եզրագիծը հատել է 3:42.29 արդյունքով:

Ոսկե մեդալ է նվաճել նաև եռացատկորդ Գոռ Հովակիմյանը (արդյունքը` 16.66 մետր):

Հայերեն Русский