Ռոնալդնուն հայտարարել է «Ալ-Նասր»-ում ելույթները շարունակելու ցանկության մասին

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և սաուդյան «Ալ-Նասր»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ կշարունակի ելույթները Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի կազմում։

«Ինչպես մի քանի անգամ ասել եմ, ես պատկանում եմ Սաուդյան Արաբիային և ցանկանում եմ շարունակել ելույթներս այստեղ: Սա մի երկիր է, որն ընդունել է ինձ, ընտանիքիս ու ընկերներիս: Ես այստեղ երջանիկ եմ և ուզում եմ մնալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոնալդուն։ 

Ռոնալդուն մասնակցել է Սաուդյան Արաբիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպմանը «Ալ Հազեմ»-ի դեմ՝ դառնալո դուբլի հեղինակ։ «Ալ-Նասր»-ն այդ խաղը հաղթել է 4-0 հաշվով։

Ռոնալդուն ավելի վաղ բոյկոտել էր «Ալ-Նասր»-ի 3 հանդիպում՝ դժգոհություն արտահայտելով ակումբի կառավարման հարցում Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի գործողություններից։ Այնուհետև ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի ղեկավարները բավարարել են Ռոնալդուի պահանջները, որից հետո վերջինս որոշել է շարունակել աշխատանքն «Ալ-Նասր»-ի հետ։  

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար