Սպորտ

Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը

1 րոպեի ընթերցում

Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը

Լեգենդար ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոմանոն գրել է, որ Զիդանն արդեն բանավոր պայմանավորվածություն ունի Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու վերաբերյալ։

Նրա տեղեկություններով՝ Զիդանը Ֆրանսիայի հավաքականը կգլխավորի աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից անմիջապես հետո։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչն այս պահին Դիդյե Դեշամն է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում