Ռուսաստանը մեծացնում է միջուկային տրիադայի մարտական ​​հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները նոր և արդիականացված հրթիռային համակարգերի, ինքնաթիռների և սուզանավերի մատակարարումների միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ՌԴ պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում։

«Հատուկ ուշադրություն է դարձվում ռազմավարական միջուկային ուժերի զարգացմանը։ Սա մեր երկրի դեմ ագրեսիան զսպելու հիմնական տարրն է։ Միջուկային տրիադայի մարտական ​​հնարավորությունների մեծացումը շարունակվում է նոր ու արդիականացված հրթիռային և ավիացիոն համակարգերի, ռազմավարական նշանակության ատոմային սուզանավային հածանավերի մատակարարումների միջոցով», - ասել է Ռուդսկոյը։

Նա նշել է, որ միաժամանակ արդիականացվում են ռազմավարական ոչ միջուկային ուժերը, կատարվում է հիպերձայնային հրթիռային զենքի նոր համալիրների մշակում։

«Ընդհանուր նշանակության ուժերի մարտական ​​հնարավորությունները մեծացնելու նպատակով, առաջին հերթին՝ մեր արևմտյան սահմանների մերձակայքում, բարելավվում է Լենինգրադի և Մոսկվայի ռազմական շրջանների զորքերի մարտական ​ու թվային կազմը», - ասել է Ռուդսկոյը՝ խոսելով ՆԱՏՕ-ի կողմից հնչող սպառնալիքների հետ կապված միջոցառումների մասին։

Հայերեն العربية Русский

Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին