Սպորտ

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին

 Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում նախաձեռնությանը տիրում էր «ԱԶ Ալկմար»-ը, իսկ «Նոա»-ն շեշտը դնում էր հակագրոհների վրա` երբեմն լրջորեն անհանգստացնելով մրցակցի պաշտպաններին ու դարպասապահին: Երկրորդ կեսում «Նոա»-ն օգտագործեց իր արագ հակագրոհը ու առաջ անցավ հաշվի մեջ: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ «Նոա»-ի ավագ Հովհաննես Համբարձումյանը:

«Նոա»-«ԱԶ Ալկմար»` 1:0:

Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Ալկմարում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում