Ֆոն դեր Լայենը կմեկնի Արկտիկա
1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մարտի կեսերին ուղևորություն կկատարի Արկտիկայով, այդ թվում՝ կայցելի Գրենլանդիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։
«Ես կարող եմ հաստատել, որ այդպիսի ուղևորություն տեղի կունենա, մոտավորապես մարտի կեսերին, բայց դեռևս մանրամասներ չկան», - մեջբերում է նրա խոսքը «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։