Հայաստան

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քարֆուր»-ի՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը

2 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քարֆուր»-ի՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») պատկանող հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Արշակունյաց պողոտա) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հետազոտության արդյունքում պարզվել է՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այսպես. «Կրուասան կրեմով» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «S.aureus», իսկ «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում