«ԱԶ Ալկմար»-ի գլխավոր մարզիչը «Նոա»-ին հատուկ ոճով խաղացող թիմ է համարում
1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդական «ԱԶ Ալկմար» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Լիրոյ Էխտելդը Հայաստանի չեմպիոն «Նոա»-ին ուժեղ մրցակից է համարում:
«Մենք այստեղ ենք եկել հաղթանակի համար և ուզում ենք հաղթել ոչ միայն գալիք խաղում, այլ նաև հաջորդիվ: «Նոա»-ն ուժեղ թիմ է, որը խաղում է հատուկ` իրեն բնորոշ ոճով: Նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն, նաև կան ֆուտբոլիստներ, որոնք երկար ժամանակ է, ինչ հանդես են գալիս այս թիմում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լիրոյ Էխտելդը:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի «Նոա»-«ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի ժամը 21:45-ին: