Սպորտ

Սանդրո Պերկովիչի կարծիքով` «Նոա»-ի ֆուտբոլիստները մեծ խանդավառությամբ են մոտենում «ԱԶ Ալկմար»-ի հետ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Սանդրո Պերկովիչի կարծիքով` «Նոա»-ի ֆուտբոլիստները մեծ խանդավառությամբ են մոտենում «ԱԶ Ալկմար»-ի հետ հանդիպմանը

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի կարծիքով` Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղին իր ֆուտբոլիստները մոտենում են մեծ խանդավառությամբ:

«ԱԶ Ալկմար»-ը շատ ուժեղ թիմ է: Մեծ հարգանքով ենք իրենց վերաբերվում: Բայց մենք տեսել ենք նրանց որոշ օղակներ, որոնք կարող ենք օգտագործել նրանց դեմ: Ու մենք վաղը դաշտում փորձելու ենք օգտագործել այդ հանգամանքները: Մենք պատրաստ ենք ֆիզիկապես, տակտիկապես ու մտովի: Հավատում ենք մեր ուժերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:

Գլխավոր մարզչի խոսքով` թիմը հրաշալի ուսումնամարզական հավաք է անցկացրել ու լավ է նախապատրաստվել: Պերկովիչի համար կարևոր չէ, թե առաջին հանդիպումը տնային է, թե արտագնա:

«Ամեն ինչ որոշվելու է հաջորդ շաբաթ Նիդեռլանդներում և ցանկացած դրական արդյունք մեզ համար լավ է: Մեր հաղթաթուղթը բուն թիմն է: Առաջին անգամն է, որ փետրվարին եվրոպական ֆուտբոլը Հայաստանում է և սա հրաշալի է: Մեր ֆուտբոլիստները խանդավառությամբ են լցված: Կարող եմ խոստանալ, որ վաղը` խաղից հետո, երկրպագուները հպարտության զգացումով են լքելու մարզադաշտը»,-առանձնացրեց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի «Նոա»-«ԱԶ Ալկմար» հանդիպումը  կկայանա փետրվարի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի ժամը 21:45-ին:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում