ՀՀ ԱՍՀ նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, դիտարկվել են աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ 

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առկա ներուժի կարևորությունը ոլորտային համագործակցության ընդլայնման և զարգացման գործում։

Նախարարը ներկայացրել է ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող հիմնական բարեփոխումներն ու ծրագրերը, մասնավորապես՝ անդրադառնալով անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված նախաձեռնություններին։

Ֆաբիո Վազ Պիտալուգան ներկայացրել է քննարկված ուղղություններով Բրազիլիայում իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, աջակցել փորձի փոխանակման և ծրագրերի տեղայնացման ուղղություններով։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում