Ակնկալում ենք, որ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում մեդալներից անմասն չենք մնա. Հրաձգության ֆեդերացիայի նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում մեդալների ակնկալիքներ ունի:

«Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներն ընթանում են լավ: Դժվարությունն արդեն հաղթահարել ենք, որը կապված է նախապատրաստական աշխատանքի հետ: Հավաքականը շարունակում է իր նորմալ նախապատրաստական աշխատանքները: Մեր ակնկալիքն է, որ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում մեդալներից անմասն չմնանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի նախագահը լիահույս է, որ երևանյան այս կարևոր ստուգատեսը ևս մեկ առիթ կլինի, որպեսզի կառավարությունն առավել մեծացնի մարզաձևի նկատմամբ ուշադրությունն ու նոր զարկ կլինի սպորտաձևի զարգացան համար:

«Մայրաքաղաքում ունենք միայն Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, եթե կարողանանք նմանատիպ մարզադպրոցներ ունենալ նաև Գյումրիում ու Վանաձորում, շատ լավ կլինի: Եվրոպայի առաջնության մասնակիցներից մեծ ակնկալիքներ ունենք նաև Գյումրիի մարզադպրոցի սաներից»,-ասաց նա:

Ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ հրաձգություն մարզաձևը բավականին ծախսատար է, քանի որ մարզիկների մրցումային զենքերը թանկ արժեն ու յուրաքանչյուր կրակոցը ևս գումար արժի:

«Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելով` մենք մեր ուրույն տեղը կունենանք Եվրոպական ֆեդերացիայի ընտանիքում: Սա նաև ոգեշնչող կլինի մեր երկրի համար»,-ասաց նա:

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։  Արդեն իսկ մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

Հայերեն

Մեծ Բրիտանիան շուրջ 22 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար

Խնդիր եմ դրել մինչև 2031 թ․-ը հասնել Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը․ Փաշինյան

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Չինաստանը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես բացել են երթևեկությունը նոր անդրսահմանային կամրջով

Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է

Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

ՀՀ կառավարության նիստ

Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սաուդյան Արաբիան Էր Ռիադի օդանավակայանից մոտ 100 օդանավ է տեղափոխել. WSJ

Պետգույքի կառավարման կոմիտեն պարզաբանել է Միկոյան 2/21 հասցեի անշարժ գույքի շուրջ ստեղծված իրավիճակը