Հայաստանը ներկայացնող Ակոպովա-Ռախմանին զույգը ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 14-րդ տեղը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 14-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում ու Կորտինայում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային զույգերի ազատ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը` հավաքելով 114․39 միավոր` 16 մասնակիցների մեջ զբաղեցրեցին 14-րդ տեղը:

Օլիմպիական չեմպիոն դարձավ Ճապոնիան ներկայացնող զույգը: 

Հայերեն English Русский