Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը կարևորում է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում լավ մասնակցությունը

2 րոպեի ընթերցում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը կարևորում է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում լավ մասնակցությունը

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, աշխարհի գավաթակիր Էլմիրա Կարապետյանն առանձնակի կարևորում է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունն ու նմանատիպ մրցաշարը մայրաքաղաքում անցկացնելը:

«Հրաձգությունն այնպիսի մարզաձև է, որ մինչև բուն մեկնարկի օրը` մրցաշարի մասնակցության օրը, չես կարող վստահ ասել, թե ինչ մարզավիճակում ես: Սակայն, ինքս ամեն ինչ անում եմ, որ մրցաշարի օրերին լավ մարզավիճակում լինեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Մինչ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը հրաձիգները մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի ու այժմ էլ վերջին մարզումներն են անցկացնում մայրաքաղաքում:

«Իրականում մեզ համար երազանք էր, որ Եվրոպայի առաջնությունը անցկացվեր մեր երկրում: Այս առումով բոլորս շատ ոգևորված ենք: Էմոցիոնալ առումով այդքանով ամեն ինչ ավարտվում է, իսկ առաջնությանը պատրաստվում ենք, ինչպես բոլոր մրցաշարերին: Ձգտելու եմ մեդալակիր դառնալ, սակայն ինչ կլինի, ցույց կտա ժամանակը»,-առանձնացրեց նա:

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։  Արդեն իսկ մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում