Սպորտ

Ունեցանք Հայաստանի ծանրամարտի աննախադեպ առաջնություն. հավաքականի գլխավոր մարզիչ

1 րոպեի ընթերցում

Ունեցանք Հայաստանի ծանրամարտի աննախադեպ առաջնություն. հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը ներքին առաջնությունը կարևոր նախապատրաստական փուլ է համարում ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերից առաջ:

«Կարևոր է, որ այս առաջնությունն ավարտեցինք առանց վնասվածքների: Ունեցանք Հայաստանի աննախադեպ առաջնություն: Այս արդյունքները նորմալ են, քանի որ դեռևս տարվա սկիզբն է, ու միայն երկու ուսումնամարզական հավաք ենք անցկացրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի խոսքերը փոխանցում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ըստ մասնագետի՝ Հայաստանի առաջնության մասնակից երիտասարդ մարզիկները խոստումնալից են, իսկ նրանց գրանցած քաշերը գոհացնող են:

«Հայաստանի այս առաջնությունը կազմակերպչական առումով նման էր Եվրոպայի առաջնությանը: Հուզմունքը կար տղաների մոտ, ու նմանատիպ մրցաշարեր շատ են պետք, որ պատրաստ լինենք 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը»,-ասել է մասնագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում