Սպորտ

Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի մեծ պատվիրակությամբ

1 րոպեի ընթերցում

Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի մեծ պատվիրակությամբ

Հայաստանի հրաձգության հավաքականը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականը հայկական հրաձգության համար պատմական այս իրադարձությանը կմասնակցի 26 մարզիկով:

Հայաստանի հավաքականի կազմում կլինեն.

Հրացան` Հրաչիկ Բաբայան, Արտյոմ Գրիգորյան, Միհրան Գաբրիելյան:

Ատրճանակ` Բենիկ Խլղաթյան, Զավեն Իգիթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան:

Շարժվող թիրախ` Հովհաննես Մարգարյան, Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Տիգրան Մանուկյան, Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Արուսյակ Գրիգորյան, Մարի Ղազարյան, Մարիամ Մկրտչյան:

Շարժվող թիրախ (երիտասարդներ)` Համլետ Կարենյան, Մանվել Միրզոյան, Գոռ Մարտիրոսյան, Արման Բարսեղյան,  Վլադիմիր Առաքելյան, Անահիտ Սարգսյան, Աիդա Ազատյան, Լիլիթ Մկրտչյան, Յանա Հակոբյան, Նատալի Իսախանյան:

Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 27-ից մարտի 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերն արդեն վաճառվում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում