Սպորտ

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը իրավունք ստացավ մասնակցելու ՕԽ ազատ ծրագրին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը իրավունք ստացավ մասնակցելու ՕԽ ազատ ծրագրին

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, գեղասահքի մրցաշարին մասնակցող Կարինա Ակոպովա ֊ Նիկիտա Ռախմանին պարային զույգը հանդես կգա նաև ազատ ծրագրում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային պարերի կարճ ծրագրում վերոնշյալ զույգը հանդես եկավ Արա Գևորգյանի«Արցախ» ստեղծագործության ներքո` վաստակելով 66.27 միավոր (տեխնիկա՝  38.66 միավոր, բարդություն՝ 28.11 միավոր): 

Հայաստանը ներկայացնող զույգը 16 լավագույնների շարքում է և իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին:

Ազատ ծրագրի մրցաշարը կկայանա փետրվարի 16-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում