Սպորտ

Գարիկ Կարապետյանն ու Վարազդատ Լալայանը ծանրամարտի Հայաստանի չեմպիոններն են

1 րոպեի ընթերցում

Գարիկ Կարապետյանն ու Վարազդատ Լալայանը ծանրամարտի Հայաստանի չեմպիոններն են

«Սպորտի կառավարման կենտրոն»-ում ավարտվեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց 2026 թվականի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 94 կգ, 110 կգ ու գերծանր քաշային կարգի մարզիկները: 94 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արա Աղանյանը (երկամարտ` 370 կգ), երկրորդ տեղում Դավիթ Հովհաննիսյանն է (երկամարտ` 361 կգ) և եռյակի վերջում Մնացական Աբրահամյանն է (երկամարտ` 340 կգ): 

110 կգ քաշում Հայաստանի չեմպիոնը Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր Գարիկ Կարապետյանն է (երկամարտ` 380 կգ), երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցրել են Գրիգոր Ղազարյանը (երկամարտ` 333 կգ) ու Նարեկ Անտոնյանը (երկամարտ` 317 կգ): 

Գերծանր քաշային կարգում անգերազանցելի առաջատարն է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը (երկամարտ` 440 կգ): Արծաթե մեդալակիր դարձավ Սիմոն Մարտիրոսյանը (երկամարտ` 405 կգ), իսկ բրոնզե` Աշոտ Մովսիսյանը (երկամարտ` 377 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում