1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը կազատվի պաշտոնից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակված է e-gov.am հարթակում։
«Գրիգոր Ներսիսյանին 2026 թվականի փետրվարի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։