Հայաստան

Փաշինյանը զինծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը զինծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյաների և նրանց որդիների՝ բանակում ծառայած չլինելու վերաբերյալ հարցին։

«Նախ պետք է պարզվի՝ դա օրինական հիմքով է տեղի ունեցել, թե ոչ օրինական, որովհետև, եթե մարդն ունի ծառայության հետ անհամատեղելի հիվանդություն․․․ կամ երկար ժամանակ կարգավորում է եղել՝ գիտությունների թեկնածուները չեն ծառայել։ Հիմա նաև վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ և շարունակում ենք այդ պրոցեսը։ Վերջերս այցելել էի զինվորի տուն, որի շահառուներից, նախկինում սպա, որ հիմա հաշմանդամություն ունի, ասում էր, որ կարող է ծառայել բանակում, ես էլ ասում էի, որ այո։ Հիմա տեխնոլոգիաներն այնքան են փոխվում, որ, նույնիսկ, հաշմանդամություն ունեցող մարդը կարող է զինծառայություն անցնել, կարող է լինել ԱԹՍ օպերատոր»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ իշխանությունը գնում է օրենսդրությունը լավարկելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս բացառվեն կոռուպցիոն մեխանիզմներով զինծառայությունից խուսափելու դեպքերը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում