Հայաստան

Երկրորդ և երրորդ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության մասին

2 րոպեի ընթերցում

Երկրորդ և երրորդ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության մասին

Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով՝ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հիշեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի առաջադրմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու։

«ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ՝ երկրորդ քաղաքացիություն, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու, հետևաբար՝ այն, ինչը որ դուք ասում եք, ոչ դե-յուրե, ոչ դե-ֆակտո գոյություն չունի։ Հետևաբար, գոյություն չունեցող բանը հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը։

Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ 

Հայաստանի Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին մշտապես չի բնակվել, ինչպես նաև ունի նաև այլ երկրների քաղաքացիություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում