Սպորտ

Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցավազքում զբաղեցրել է 82-րդ տեղը

1 րոպեի ընթերցում

Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցավազքում զբաղեցրել է 82-րդ տեղը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, որը չորրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 111 մասնակիցների պայքարում Գալստյանը զբաղեցրել է 82-րդ տեղը։

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նույն մրցաձևում նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 22 րոպե 49 վայրկյան արդյունքով։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները մրցումները կշարունակեն առաջիկա օրերին։

Փետրվարի 13-ին 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում հանդես կգա Միքայել Միքայելյանը։

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք մրցաձևին, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջքին։

Գեղասահքի սպորտային զույգ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրի որակավորումը կկայանա փետրվարի 16-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում