Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը կոչ է արել Իրանին ազատ արձակել Խաղաղության մրցանակի դափնեկիր Մոհամմադիին

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է, որ կոչ է արել Իրանին անհապաղ բանտից ազատ արձակել ակտիվիստ և Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես Մոհամմադիին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

53-ամյա Մոհամմադին, ով կանանց իրավունքների համար շուրջ երեք տասնամյակ շարունակվող պայքարի ընթացքում բազմիցս բանտարկվել է, անցյալ շաբաթ դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։

Նա 2023 թվականին բանտում գտնվելու ընթացքում արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Իրանում կանանց իրավունքների առաջխաղացման և մահապատժի վերացման իր արշավի համար։

Նոբելյան հանձնաժողովը, հղում անելով «Իրանի ներսում գտնվող հուսալի աղբյուրներին», հայտնել է, որ Մոհամմադին բռնի կերպով ձերբակալվել է դեկտեմբերին՝ մարդու իրավունքների պաշտպանի հուղարկավորությանը մասնակցելու ժամանակ, և ենթարկվել է ֆիզիկական բռնության և կյանքի համար սպառնալիք հանդիսացող շարունակական վատ վերաբերմունքի։

Ձերբակալության պահին Իրանի դատախազը լրագրողներին ասել է, որ Մոհամմադին սադրիչ արտահայտություններ է արել հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքում տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ և խրախուսել է ներկաներին «վանկարկել նորմերին հակասող կարգախոսներ»։

Նոբելյան հանձնաժողովը փետրվարի 11-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ Մոհամմադին ենթարկվել է դաժան, անմարդկային և նվաստացուցիչ պատժի, ինչը դեմ է մարդու իրավունքների միջազգային նորմերին։

«Մոհամմադիի փորձությունը ևս մեկ դաժան օրինակ է այն դաժան բռնաճնշումների, որոնք հաջորդել են Իրանում զանգվածային բողոքի ցույցերին, որտեղ անթիվ կանայք և տղամարդիկ իրենց կյանքը վտանգել են՝ պահանջելով ազատություն, հավասարություն և մարդու հիմնարար իրավունքներ», - ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը